▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ երեկո»-ից հետո փոխվել է «Աբովյան» ՔԿՀ-ի ոչ միայն պետը, այլ նաեւ պետի տեղակալը

Ինչպես հայտնի է՝ «Լավ երեկո» ծրագրի՝ կանանց և անչափահասների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացրած նկարահանումներից հետո փոխվեց այդ ՔՀԿ պետը՝ նշանակվել է Գայանե Վարդանյանը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ տվյալ հարցազրույցը. «Կարծում եմ դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»:

«Առավոտ»-ը գրում է, թե  կայքին  հայտնի է դարձել, որ «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալները միանշանակ չեն ընդունել նոր պետ Գայանե Վարդանյանի նշանակումը: Կանանց մի մասը գտնում է, որ կին ղեկավարն ավելի ճիշտ կընկալի իրենց խնդիրներն ու մի բան կփոխի իրենց առօրյայում: Մի մասի կարծիքով էլ՝ տղամարդ ղեկավարը ունենալն ավելի ձեռնտու է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին