▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մեկնարկել է Փաշինյանի հրավիրած երթը դեպի Ծիծեռնակաբերդ. Ուղիղ միացում

Խճճված, նյարդային, ինչպես ապրել. Արսինե Նավասարդյանը՝ իր կյանքի բարդ շրջանների մասին

Սափրել գլուխը Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում. աղջիկը կատարել է խոստումը

Տորոնտոյում 25-ամյա Ալեք Մինասյանը մահացու վրաերթի է ենթարկել 10 մարդու. ևս 15-ը վիրավորվել է

Պուտինը ձայների ռեկորդային թվով հաղթել է ՌԴ նախագահի ընտրություններում



2018-03-19 09:21:45

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,67 տոկոսը:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին տվյալներ է հրապարակել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ներկայում հաշվարկվել են 99,75 տոկոս ձայները:

ՌԴ նախագահ Պուտինն իր քաղաքական կարիերայի ընթացքում հավաքել է առավելագույն ձայները. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելի է, քան 2004 թվականին: Բացի այդ, նրա օգտին քվեարկողների թիվն ավելին է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած:

Պուտինն արդեն շնորհավորել է իր աջակիցներին ու կողմնակիցներին հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր թիմը կարողացել է արժանի արդյունք գրանցել:

«Շատ կարևոր է անել այնպես, որ մարդիկ ձեզ հավատան, զգան անկեղծություն, հասկանան, որ այն ինչ ասում եք, ասում եք ի սրտե: Եվ դա ձեզ հաջողվեց»,- ասել է նա նախընտրական շտաբում ելույթի ժամանակ:

Ընտրությունների արդյունքում 11,79 տոկոս ձայներով երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, իսկ 5,66 տոկոսով երրորդ տեղում՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրան հաջորդում է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67 տոկոս:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.