▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիդերլանդների համայնքային ընտրություններում 12 հայ թեկնածու պայքարում է ավագանու աթոռի համար

Նիդերլանդների 300-ից ավելի համայնքներում մարտի 21-ին անցկացվելու են տեղական ընտրություններ, որոնց մասնակցելու է 12 հայ թեկնածու:

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանի տեղեկացմամբ՝ տարբեր համայնքների ավագանու կազմում ընդգրկվելու համար իրենց թեկնածությունն են ներկայացրել նաև կին գործիչներ:

Նիդերլանդների 10 համայնքում՝ Ալկմար, Ալմելո, Ամերսֆորտ, Ամստելվեն, Ամստերդամ, Արնհեմ, Հաագա, Հոֆ վան Տվենտե, Մաստրիխտ, Էնկհաուզեն, ավագանու աթոռի համար պայքարում են Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Գայանե Հոլդեր-Վարդանյանը, Մարիա Բալաստ-Թաթարյանը, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը, Նշան Սարիջանը, Ռոբին Գելիչին, Սեպուհ Աբրահամյանը, Սևակ Գասպարյանը, Դալար Լազարյանը, Թալին Արեգյանը, Տավրոս Ասլանյանը:

«Բոլորն էլ ընտրվելու հնարավորություն ունեն, սակայն առավել շատ շանսեր ունեն Տավրոս Ասլանյանը, Ռոբին Գելիչին, ովքեր գործող ավագանիներ են, և Արշակ Մազլումյանը: Մնացած թեկնածուների մեջ էլ կան անձինք, ովքեր լավ դիրքերում են: Կուսակցության ձայներից է կախված, թե անցողիկ տեղերը որքան կլինեն, սակայն եթե ցանկի, ասենք, ներքևի հատվածում գտնվող թեկնածուն առանձին առավել շատ ձայներ է հավաքում, ապա նա կարող է առաջ անցնել»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

Նա նշեց, որ ակնկալում են տարբեր համայնքների ավագանու կազմում ունենալ 5-6 հայ ավագանի:

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին