▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանը Արցախի հողն է ուզում՝ առանց արցախցու, դա նոր ցեղասպանություն է. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Բաքվի քայլերը լրջագույն վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին. ԱԳ նախարար

Ինչու են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից

ՊՊԾ գնդում զոհված ոստիկանի գործը կշարունակի կինը

Ուզում ենք, որ հաջողակները վարակ տարածեն, որպեսզի էս բիզնեսը զարգանա...Կարեն Կարապետյան



2018-03-19 14:03:03

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թվականին՝ մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Կարդացեք նաև՝  Կարեն Կարապետյանը ողջունել է Հայաստանում ջայլամաբուծության զարգացումը

Պաշտոնական տեքստը՝ստորև. Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում 2017 թվականի ընթացքում մարզում իրականացվել են 23.3 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է 62.6 մլրդ դրամի կապիտալ ներդրում: Ներդրումների արդյունքում 2016-ի ընթացքում ստեղծվել են 300 հիմնական աշխատատեղեր, 2017-ին՝ 652, իսկ 2018-ի ընթացքում նախատեսվում է ստեղծել 1450 հիմնական աշխատատեղ: Ըստ մարզպետի՝ մասնավոր հատվածում նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 14 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, 2018-ին նախատեսվել են 35.9 մլրդ դրամի ներդրումներ՝ ՓՄՁ, ագրոպարենային, զբոսաշրջության, գազաֆիկացման, էներգետիկայի, քաղաքաշինության ոլորտներում: Մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-ին հասել է 117 հազարի՝ 2016-ի 61839-ի դիմաց, իսկ 2018-ին այս ոլորտում ակնկալվում է 15% աճ: 
Մարզի համայնքների 2017 թվականի տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 7 մլրդ 143 մլն 948.5 հազար դրամ (նախատեսածի 100.1%-ը), իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 2 մլրդ 628 մլն 683 հազ դրամ (նախատեսածի 100.5%-ը): 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատությամբ 2017-ի սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 582 մլն 308 հազար դրամով: Մարզի համայնքների 2018-ի տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը կազմել է 7 մլրդ 207 մլն 680,5 հազար դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 2 մլրդ 778 մլն 957 հազար դրամ: 2018-ին մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատությամբ ավելի է նախատեսվել 150.3 մլն դրամով: 2016-ին մարզի բնակչության 1 շնչին ընկնող սեփական եկամուտը կազմել է 7675 դրամ, 2017-ին` 9889 դրամ, իսկ 2018-ին՝ կանխատեսվում է 10470 դրամ:
Վարչապետ գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից և նշել. «2017 թվականին սեփական եկամուտների աճը, որը դուք ապահովել եք՝ շատ լավն է, և պետք է շնորհակալություն հայտնենք մեր թիմին ու համայնքների ղեկավարներին: Բայց նաև հասկանում ենք, որ Արմավիրի մարզը մեր ամենահարուստ մարզերից մեկն է, և մենք ձեզ համար նախատեսել ենք 3 մլրդ 133 մլն դրամի սեփական եկամուտ՝ ելնելով այն բանաձևից և հայտանիշներից, որոնք ձևակերպել ենք միջին հանրապետական ցուցանիշներում: Այդ առումով, ձեր սեփական եկամուտների ցուցանիշը վերանայում եք, մանավանդ, որ ունենք հստակ հասցեներ, որտեղ ուշադիր պետք է լինեք: Դուք գիտեք, որ մենք հիմա սուբվենցիայի նոր կանոններ ենք սահմանել, և այն համայնքը, որը փող է դնելու՝ կանգնելու ենք նրա կողքը, որպեսզի ծրագրեր իրականացնի»: 
Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում մարզում վերջին տարիներին իրականցվում են մեծ ծավալի ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Մարզում առկա է 1590 միավոր տրակտոր: 2017-ին ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 15 միավոր տրակտոր: Ակնկալվում է տարվա ընթացքում ձեռք բերել ևս 10 միավոր գյուղտեխնիկա: Մարզպետը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում Արմավիրում հիմնվել է 22 հեկտար ինտենսիվ այգի, իսկ 2018-ին նախատեսվում է հիմնել 410 հա: 2016թ. մարզի գյուղատնտեսության բնագավառում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից իրականացվել են շուրջ 2.5 մլրդ դրամի աշխատանքներ, 2017-ին՝ 4.7 մլրդ դրամի, իսկ 2018-ին 5 մլրդ դրամի ներդրումներ են նախատեսվում: Զեկուցվել է, որ ըստ համայնքների և մասնավոր ներդրողների հավաքագրվել են 2018-ին ագրո¬պա-րենային ոլոր¬տում նոր ստեղծվող և ընդլայնվող կարողությունները, արդյունքում՝ 20 համայնքների 72 սուբյեկտների կողմից կկատարվեն շուրջ 5 մլրդ դրամի ներդրումներ՝ ստեղծելով 790 աշխատատեղեր:
«Օրերս գյուղնախարարն ինձ զեկուցել է այն ծրագրերը, թե պետությունն ինչով է աջակցելու անասնապահությանը, տոհմաբուծությանը: Ծրագրերը մոտավորապես նույն բովանդակությունն ունեն, ինչ գյուղատնտեսական մյուս ծրագրերը, եթե կաթիլային համակարգ ես դնում՝ 2 տոկոսային վարկ, եթե ինտենսիվ այգի՝ հինգ տոկոսային, եթե գյուղտեխնիկա ես ձեռք բերում՝ երկու տոկոսային, եթե մթերում ես անում՝ երեք տոկոսային և այլն: Նույն կերպ մենք սուբսիդավորման համակարգ ենք ստեղծելու անասնապահության և տոհմաբուծության համար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ շատերն են օգտվում նշված ծրագրերից և արդեն իսկ սկսել են տարբեր ծրագրեր իրականացնել: «Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի նրանք լինեն հաջողակ, մենք այս ալիքը ցանկանում ենք բարձրացնել, որպեսզի ծնվեն հաջողակ գյուղատնտեսներ, որոնք համապատասխան «վարակ» կտարածեն, որպեսզի բիզնեսը զարգանա», - նշել է կառավարության ղեկավարը: 
Մարզում շինարարության ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 25.3 մլրդ դրամ՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: Աճը 2016-ի համեմատ կազմել է 15.3 մլրդ դրամ կամ 2.5 անգամ: Ի պատասխան վարչապետի հարցին՝ մարզպետարանի պատասխանատուն զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում տրամադրել է 190 շինթույլտվություն, որը 2016-ի համեմատ ավելի է 60-ով: Կարեն Կարապետյանն անբավարար է համարել շինթույլտվությունների տրամադրման ծավալներն ու ընդգծել, որ մյուս մարզերի համեմատ ցուցանիշները խիստ ցածր են: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները և խթանել շինարարության զարգացումը՝ համայնքներում մեծ ուշադրւթյուն դարձնելով հաշվառման գործընթացին, շինթույլտվությունների տրամադրման պարզեցմանը և այլն: 
Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը կազմում է 171, գործող հիմնական աղբավայրերի թիվը՝ 46, փակված աղբավայրերի թիվը՝ 125, փակման ենթակա աղբավայրերի թիվը ՝ 5: 2017-ի ընթացքում աղբահանության վճարներից եկամուտը կազմել է 193.58 մլն դրամ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից 162.4 մլն դրամ, իրավաբանական անձանցից՝ 31.18 մլն դրամ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը կազմել է 349.8 մլն դրամ, որից 286.8 մլն դրամն ուղղվել է աղբահանությանը: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի 55.3%-ը: 2018-ին աղբահանության վճարներից պլանավորվել է 248.51 մլն դրամ եկամուտ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը 472.7 մլն դրամ, որից 388 մլն դրամն ուղղվելու է աղբահանությանը: «Աղբահանության ոլորտում եկամուտներն ու ծախսերը պետք է համեմատելի լինեն», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով սեղմ ժամկետներում ավարտել մարզում առկա իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման գործընթացն ու որոշ համայնքներում վերանայել աղբահանության վճարների սակագները: 
Առողջապահության ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են, որ մարզպետարանի ենթակայության 5 բժշկական կենտրոնների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 978 մլն 635 հազար դրամ, վճարովի ծառայություններից մուտքերը՝ 338 մլն 889.8 հազար դրամ: Վճարովի ծառայություններից մուտքերը պետական պատվերի նկատմամբ կազմել է 17.1%: Վճարովի ծառայությունները 2016-ի համեմատ ավելացել է 26.7 մլն դրամով կամ աճել է 8.6%-ով: Ընթացիկ տարում նախատեսվում է, որ վճարովի ծառայություններից կանխատեսվող մուտքերը կկազմեն 462 մլն դրամ: Կարեն Կարապետյանն անբավարար է գնահատել վճարովի ծառայությունների դիմաց մուտքերի ծավալները և հանձնարարել վերանայել ակնկալիքները: Միաժամանակ, վարչապետը հորդորել է ակտիվորեն քննարկել տարբեր բուժկենտրոններ կոնցեսիոն կառավարման հանձնելու հնարավորությունը: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.