▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ասել է, որ չի պատրաստվում մինչև 100 տարեկանը մնալ նախագահի պաշտոնում

Ռուսաստանում կայացան նախագահական ընտրությունները: Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը:

Ռուսաստանում նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ով չորրորդ անգամ ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Վերջինս, չսպասելով արդյունքների վերջնական հրապարակմանը, կոչով դիմեց Մոսկվայի Կարմիր հրապարակում հավաքված իր կողմնակիցներին՝ ընդգծելով, որ իր հաղթանակը ճանաչումն է այն բոլոր ձեռքբերումների, որոնք եղել են այս տարիներին:

«Ես ձեր թիմի անդամն եմ, և այսօր ընտրությունների բոլոր մասնակիցները մեկ միասնական թիմ են: Այս քվեարկությունը ձեր վստահության և հույսի արտահայտումն է, որ մենք կաշխատենք նույն եռանդով, պատասխանատվությամբ և նոր հաջողություններ կգրանցենք: Շնորհակալություն, որ ունենք նման բազմամիլիոնանոց թիմ: Մեզ սպասում են նորանոր հաջողություններ»,- հայտարարեց Պուտինը:

Նա հաղթանակ տարավ 7 այլ թեկնածուների դեմ ընտրապայքարում՝ այսպիսով շարունակելով ղեկավարել երկիրը մինչև 2024 թվականը: Այդ ժամանակ կլրանա նրա 71 ամյակը:

Լրագրողի հարցին, թե արդյոք ինքը ծրագրո՞ւմ է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 6 տարի անց, Պուտինն արձագանքել է հումորով՝ ընդգծելով, որ չի պատրաստվում մնալ այդ պաշտոնում մինչև 100 տարեկանը:

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրություններին Պուտինը ստացել է ձայների 76,6 տոկոսը: Դեռևս նախքան ընտրությունները նրա հաղթանակը կանխատեսելի էր: Նրա քարոզարշավը կառուցված էր հայրենասիրական հռետորաբանության վրա, իսկ ընտրությունները համընկել էին Ղրիմի բռնակեցման կամ, ըստ ռուսական կողմի, վերամիավորման 4-րդ ամյակի հետ:

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր դժգոհությունն է արտահայտել ընտրությունների ընթացքի մասին, որի ժամանակ արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ: Իշխանությունները չեն հերքել խախտումները, սակայն ընդգծում են, որ դրանք չեն կրել համատարած բնույթ և այժմ հետաքննվում են:

Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելել էր Ալեքսեյ Նավալնիի մասնակցությունը ընտրություններին:

Ի պատախան ընտրությունների ընթացքի վերաբերյալ «Ամերիկյայի Ձայնի» թղթակցի հարցին Եվրախորհրդարանի դիտորդներից մեկը ընդգծել է, որ իշխանությունները հասել են իրենց նպատակին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին