▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման տեսագրություն չկա...Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ն մերժեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը: Մինչ այդ, կրկին բանավեճի առարկա էր դարձել տեսանյութը, որում, իբր, մարտի 1-ի դեպքերի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները կրակում էին ավտոբուսների հետևից: Նիկոլ Փաշինյանն այս առիթով հայտարարեց. «Ի վերջո արձանագրվեց, որ որեւէ ապացույց չկա, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասում` ցուցարարները ավտոբուսի հետեւից դուրս են եկել ու կրակել ոստիկանների վրա։ Դրա համար պիտի նա պարտավոր է հարցաքննության գալ ու ասի, թե ինչի վրա է հիմնվել, երբ նման հայտարարություն է արել»։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ իր հերթին նշեց. «Փաստենք երկու բան` ներկայացված հայտարարության նախագծի բովանդակության հետ կապված` այն իփարատեց մեր մտահոգությունները։ Ինը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը. բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը, քրեական գործում կան, այդ նյութերին ծանոթանալու իրավունք ոչ ոք չունի. դրանցով քննություն իրականացվում է»։ «Պաշտոնապես պնդում եմ` չի կարող լինել նման տեսագրություն, ու որեւէ ցուցարար կարող չի կրակել։ Իսկ մեր տեքստի վերաբերյալ որեւէ առաջարկ որեւէ խմբակցության կողմից չի հնչել»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ձեր կողմից պաշտոնապես պնդելը ես դիտում եմ որպես անպատասխանատու հայտարարություն»,- հայտարարեց Գեւորգ Կոստանյանը։ «Այո, ես հայտարարում եմ ու թող որեւէ մեկը հակառակը ապացուցի, բաց մարտահրավեր եմ նետում»,- իր դիրքորոշումը պնդեց Նիկոլ Փաշինյանը։ Վարման կարգով խոսեց նաեւ մարտի մեկի իրադարձությունների մասնակից, այդ օրերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, այժմ` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն` ասելով. «Խնդիրն այն չէ, թե ով է կրակել. եթե ընդդիմության կողմից կրակոց չի եղել, ապա ինչու է իշխանությունը զենք կիրառել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին