▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն.Պավլիկ Մանուկյան


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը: Դատարանում հետազոտվեց ծռերի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները: Հեռախոսազրույցներից մեկում Պավլիկ Մանուկյանը խոսում է մարտական ընկերոջ հետ` հրահանգելով, թե ինչպես առաջնորդեն ժողովրդին.

«Ժողովրդին ասա Նիկոլին շպրտեն զիբիլի վեդրոն, ասա քար մար շպրտեն վրեն: Էտ Նիկոլին տփեք լարեք: Մի խոսքով՝ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն»,-հրահանգում է Պավլիկ Մանուկյանը:

Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանի հրապարակած վերծանումներից պարզ դարձավ, որ գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց, տեղեկացրել որ ՊՊԾ գունդը գրավել են եւ որ հերթն այժմ ժողովրդինն է, հեղափոխությունը սկսված է։

«Ապարանցի Պավլիկի՝ նախկին դաշնակցական տղան է, սաղին հանեք, հեղափոխությունը սկսված է, ձեր՝ ժողովրդի օգնության կարիքը ունենք, մենք արդեն անում ենք... սաղին հանեք, հիմա մենք հրեշտակների գումարտակը գրավել ենք։ Ժողովրդին մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանե'ք ոտի...Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, արխային ինչքան ծանոթ ունեք տեղեկացրեք, թող դուրս գան փողոց, հեղափոխությունը սկսված է»,- մասնավորապես, ասել է Մանուկյանը հեռախոսազրույցի ժամանակ։ Ապա հրապարկվեց Վարուժան Ավետիսյանի եւ մի կնոջ հեռախոսազրույցի գաղտնալսումը, որտեղ Վարուժան Ավետիսյանն այդ կնոջը տեղեկացնում էր, որ ինֆորմացիա հասցնի ժողովրդին այն մասին, որ ծռերը կոչ են անում մնալ եւ պայքարել: «Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, ոչ թե լսեն Զուրաբյանին ու Նիկոլին, թող դրան քցեն զիբիլի վեդրոն»,- ասում է Ավետիսյանը Նարինե անունով մի կնոջ: Ապա՝ Պավել Մանուկյանը զանգահարում է ոմն Սեւակին եւ կրկին կրկնում, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չլսի, ապա հավելում. «Ապեր ինչ կա ըտեղ, ապեր մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպրտեն զիբիլի վեդրոն...եթե չեք կարում քար-մար շպրտեք վրեն: Տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն»,- ասել է Պավել Մանուկյանը եւ հայհոյել: «Հիմա էլ ենք դա ասում»,- հրապարկման ժամանակ տեղից բղավեց Պավել Մանուկյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին