▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոքինգին կհուղարկավորեն Նյուտոնի և Դարվինի կողքին

Անվանի բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կհանձնեն Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի եւ Չառլզ Դարվինի աճյունների կողքին: Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին: Ներկա կլինեն նրա հարազատները, ընկերները եւ գործընկերները:

Հիշեցնենք, որ Սթիվեն Հոքինգը մահացել է մարտի 14-ին 76 տարեկան հասակում:

Նա ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում, ուր Լոնդոնից տեղափոխվել էին նրա ծնողները՝ գերմանական ավիացիայի ռմբակոծություններից փախչելու նպատակով: 

Հոքինգը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ ALS (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նաև հայտնի է որպես Լու Գեհրիգի հիվանդություն։ Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ է դարձրել։

Հոքինգը մի շարք դժվարությունների միջով է անցել Օքսֆորդում սովորելու իր վերջին տարվա ընթացքում․ նա մի քանի անգամ ընկել է աստիճաններից և քայլելիս։Շարժողական նեյրոնների հիվանդության ախտորոշումը տալիս են այն ժամանակ, երբ Հոքինգը դեռ ընդամենը 21 տարեկան էր (1963 թվական)։ Այդ ժամանակ բժիշկները հաղորդում են, որ նրան ապրելու համար մնացել է 2 տարի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին