▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Ո՞վ է առաջին տիկինը Հայաստանում՝վարչապետի՞, թե՞ նախագահի կինը. Աննա Հակոբյանը պատասխանել է МИР 24-ի հարցերին

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ դառնալուց հետո պետք է խնամքով մոտենա իրենց հաղթանակին

Շատերի համար սա երազանքի իրականացում է. Նիկոլ Փաշինյանի խոսքը «Հայաստա՛ն» ցուցահանդեսի բացմանը

Երկիրս ծախեցիք, անողնաշարներ. «Վեոլիա ջուր»-ի արկածները Հայաստանում



2018-03-21 20:36:30

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Եթե ունենք առանձնատուն և ցանկանում եք դառնալ «Վեոլիա ջուր»-ի բաժանորդ, ապա խորհուրդ չեմ տա, դրա փոխարեն, ավելի լավ է արտեզյան ջրի համար հորատում կազմակերպենք, քանի որ ֆինանսական առումով շատ ավելի էժան այն կնստի ձեր վրա:

Հիմա ամեն ինչ հերթով...

Դիմում ես գրասենյակ, որ դառնաս բաժանորդ, բանկում մուծում ես 2000 դրամ, որ դիմումդ վերցնեն, հետո 20 աշխտանքային օրվա մեջ քեզ նամակ է գալիս... Ուշադրություն նամակ է գալիս, ոչ թե նրա համար, որ հարգելի բնակիչ այս ինչ օրը գալիս ենք չափագրում և այլն անելու, այլ նամակ է գալիս, որ ձեզ բաժանորդ դարձնելու համար պետք է մուծեք 150 000 կամ ասենք 1 500 000 դրամ:

Դա արդեն կախված է քո բախտից, թե մագիստրալը քո առանձնատնից քանի մետր է հեռու, եթե հեռու է մի երեք մետր ուրեմն 150 000-ով կպրծնես: Ամենահետաքրքրին այն է, որ այդ չափագրումը, աշխատանքների իրականացման համար հաշվարկները կատարում են գրասենյակում առանց տեղանքին ծանոթ լինելու:

Աշխատանքի կատարելու տողի տակ կարող ես գտնել այսպիսի մի տող՝ ժայեռի քանդում, ու գնում կանգնում ես առանձնատանդ մոտ ու այդ անտեր մնացած ժայեռը ման գալիս, կամ գրում են՝ փորված գրունտի ձեռքով բարձում և տարածքից հեռացում X գումար, հաջորդ տողով էլ կարդում ՝ խողովակաշարը ծածկելու համար գռունտի տեղափոխում և ձեռքով լցնել X դրամ:

Հիմա ամենահետաքրքիրն այն է, որ ասում ես, եղբայր, այդտեղ ժայեռ չկա, դա մեկ, երկրորդ, այնտեղի գռունտը խի ես տանում, դու ի՞նչ գիտես ինչ գռունտ է էդտեղի գռունտը, երբ դու տեղում չես եղել, ասում է՝ համաձայն չե՞ս, թազա դիմում գրի, թազա 2000 դրամ մուծի ու վերը շարադրված պատմությունը կրկնվում է:

Երկիրս ծախեցիք անողնաշարներ ու հիմա ձեր համար բարձր թոշակի գնացած մեզ *աքի մեջ եք քցել...

Հ.Գ. Հարցը ինձ հետ կապ չունի, սակայն անձամբ եմ առնչվել խնդրին ընկերոջս խնդրանքով:

Կարեն Հովհաննիսյան






Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.