▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ օրս առաջնորդվել եմ մարդկային կյանքի արժեքով` անգամ սեփական անձիս վնասելով և քննադատության ենթարկվելով

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ բանակի համար գնված տուֆի առաջին բեռնատարը տեղ է հասել: Նա լուսանկարներ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Բարի լույս, բարի օր
Առաջին բեռնատարը տեղ հասավ: Սիրելիներս, միասին ենք հավաքել առաջնագիծը ավելի ամրացնելու քարերի գումարը ու միասին էլ կհետեւենք իրականացվող աշխատանքներին: Բեռնատարը ոչ միայն տեղ հասավ, այլ անմիջապես սկսվեցին շինարարական աշխատանքները, քանի-որ ոչ-մի րոպե չէր կարելի կորցնել։ Բանն այն է, որ որոշ զորամասեր գտնվում են անտառածածկ տարածքներում, եւ ծառերի կանաչելուն պես մեծանում է թշնամու կողմից դիվերսիաներ անելու ռիսկը: Որքան փարթամ է անտառը, այնքան հեշտ է աննկատ մնալ, իսկ դա խիստ վտանգավոր է առաջնագծում շինարարություն կատարող եւ' բեռնատարի վարորդի, եւ' պատ շարողի, եւ' զինվորի համար: Ահա թե ինչու էր կարեւոր գումարը հավաքել հնարավորինս արագ։ Մենք սիրով ընդունեցինք մասնակիցների աջակցությունը խոշոր, փոքր գումարներով, թեեւ առաջնահերթ մարդկանց մասնակցությունն է, մասնակիցների քանակը եւ ոչ թե գումարի քանակը: Երբ կառուցում ես ազգ-բանակ՝ կոնցեպտուալ տեսանկյունից կարեւորում ես յուրաքանչյուր մարդու մասնակցություն: Բայց երբ կանգնում ես իրական մարդկային կյանքին սպառնացող վտանգի առջեւ, այլեւս կարեւոր չեն կոնցեպտուալ պահերը: Ես մինչ օրս առաջնորդվել եմ հենց մարդկային կյանքի արժեքով, եւ ոչ երբեք քարոզչական սկզբունքով: Անգամ սեփական անձիս վնասելով, եւ անհարկի քննադատության ենթարկվելով: Ոչինչ:

Բազմաթիվ նրբություններ կան, որ ո'չ բոլորն են հասկանում, եւ չես բացատրի բոլորին, այն էլ՝ հրապարակավ: Ես դա հասկանում եմ: Ինձ համար զինվորի կյանքն է գերագույն արժեք, եւ դրա համար եմ ջանում անել հնարավոր ամեն ինչ: Ու նաեւ ձեր մասնակցությամբ է, որ հիմա 5 զորամասում զինվորի կյանքը էլ ավելի անվտանգ կդառնա, ու յուրաքանչյուր փրկված կյանքում դուք ունեք ձեր մասնաբաժինը: Սիրում եմ քեզ, զինվորի ու բանակի համար հոգի տվող ազգ»:

Գրառման վերջում Շուշան Պետրոսյանը սրտիկներ է դրել եւ ավելացրել #ազգ_բանակ, #ArtsakhStrong, #մենքուժեղենքմիասին հեշթեգերը:

Image may contain: outdoor

Image may contain: sky and outdoor

Image may contain: one or more people, shoes and outdoor

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին