▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը Հայրապետյանի հորդորով ձեռք է բերել «Էրեբունի» ակումբը

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Գագիկ Ծառուկյան ձեռք է բերել Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հադես եկող «Էրեբունի» ֆուտբոլային ակումբը: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա նշեց, որ այդ հարցը քննարկվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ընթացում:

«Հրաչյա Ռոստոմյանն ինձ ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է 2 ակումբ հիմնել, սակայն ես դա թույլ տալ չէի կարող, քանի որ, ըստ ՖԻՖԱ-ի օրենքի, 1 առաջնությունում ֆինանսական մեկ աղբյուրից սնվող 2 ակումբ չի կարող գործել, եւ իմ հորդորով՝ Ծառուկյանը ձեռք է բերել «Էրեբունին», որը հաջորդ տարվանից հանդես կգա Բարձրագույն խմբում»,- ասաց նա:

Հայրապետյանը նաեւ նշեց, որ «Էրեբունին» շուտով հնարավոր է վերանվանվի: Այն հնարավոր է կոչվի «Կոտայք»:

Աղբյուր՝ armtimes.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին