▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է խոսում աշխարհը IQOS-ի մասին

 

Վերջին շրջանում համաշխարհային մամուլը շատ է անդրադառնում էլեկտրոնային սիգարետներին և ծխախոտի այլընտրանքային լուծումներին: Երբեմն շուկայում առկա բոլոր լուծումները նույնացվում են, շփոթության մեջ գցելով սպառողներին:

Որպես ծխախոտի այլընտրանք վերջերս հայկական շուկա մուտք գործեց IQOS ծխախոտի տաքացման նորարարական համակարգը, որն արդեն իսկ ներկայացված էր աշխարհի 38 երկրներում: Ինչ է IQOS-ը և ինչու չի կարելի այն նույնացնել էլեկտրոնային սիգաետների հետ:

Դեռ 2016-ին, Մեծ Բրիտանիայի Թերապևտների  թագավորական քոլեջը հրապարակեց մի ուսումնասիրություն, որտեղ նշվում էր՝ «Նիկոտինը ինքնին շատ վտանգավոր նյութ չէ խեղաթյուրում է համարել, որ նիկոտինն է ծխելու հետևանքով մահացության կամ հիվանդությունների առաջացման պատճառը։ Հիմնական խնդիրը ծխի առաջացումն է։ Եթե նիկոտինը հնարավոր լինի ծխողներին հասցնել առանց ծխի առկայության, հավանական է, որ ծխելու հետ կապված վնասը մեծամասնությամբ, եթե ոչ ամբողջովին, հնարավոր է նվազեցնել»։

Հենց ծուխը և դրա հետևանքով մարդկանց առողջության հասցվող վնասը նվազեցնելու համար «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը ներկայացրեց IQOS համակարգը, որն ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք էր: Առանց ծխի աշխարհ ունենալու համար 2008 թ.-ից ի վեր «Ֆիլիպ Մորրիս»-ը  ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Համակարգի ստեղծման վրա աշխատել են ավելի քան 430 փորձագետ:

IQOS-ը ծխախոտի տաքացման նորարարական համակարգ է, որը թութունը այրելու փոխարեն  տաքանում է: Սա հնարավորություն է տալիս միջինում 90-95 տոկոսով նվազեցնել թունավոր նյութերի արտազատումը: Ի տարբերություն ավանդական ծխախոտի, որը այրվում է 800°C ջերմաստիճանում, IQOS-ում ծխախոտը չի այրվում` տաքանում է, մինչեւ 350°C :

IQOS-ի դեպքում չկա ծուխ, այսինքն՝ բացակայում է պասիվ ծխող հասկացությունը, հետևաբար այն չի անհանգստացնում ծխողների շրջապատում գտնվող մարդկանց: Ըստ հետազոտությունների, ամեն օր աշխարհում 8000-ից ավելի ծխող անցնում է IQOS-ի օգտագործմանը:

Էլեկտրոնային սիգարետները, որոնք նույնականացման աստիճան  շփոթում են IQOS-ի հետ, որևէ առնչություն չունեն այս նորարարական համակարգի հետ:

Էլեկտրոնային սիգարետները տաքացնում են նիկոտին պարունակող հեղուկ, որն ընթացքում գոլորշիանում է: Նույնիսկ, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել վերանայել էլեկտրոնային սիգարետների օգտագործման կանոնները: Նրանք պահանջում են, որպեսզի էլեկտրոնային սիգարետները չվաճառվեն երեխաներին, չօգտագործվեն հանրային վայրերում և արտադրողները այն չներկայացնեն, որպես ծխելը թողնելու միջոց, քանի որ դա մինչև այժմ հաստատված չէ:

IQOS-ի օգտագործման ժամանակ չի օգտագործվում արոմատիզացված հեղուկ: Այն օգտագործելիս կարելի է զգալ իրական թութունի համը և ստանալ նույնչափ նիկոտին, որքան ձեր սովորական սիգարետից:

 

Հունվարին ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA) փորձագիտական խորհրդում հաստատեց, որ հետազոտությունները ցույց են տալիս IQOS-ի օգտագործման արդյունքում զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութերի առաջացում՝ սիգարետի հետ համաեմատած։ Ավելին, խորհուրդը հաստատել է նաև այն փաստը, որ IQOS-ի միջոցով մատակարարվող նիկոտինի մակարդակը բավարար է որպես սիգարետի փոխարինող ծառայելու և օգտվողի պահանջմունքը բավարարելու համար։

Սա ևս մեկ հիմնավորում է, որ  IQOS-ն  այլըտրանք է,  որը փորձում է դրականորեն փոխել ծխող մարդկանց կյանքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին