▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքաշինական գործունեության հետևանքով օձերի հաճախ կհանդիպեք Երևանում.ի՞նչ անել

«Քաղաքաշինական գործունեության, նոր էկոհամակարգեր գրավելու հետևանքով մարդկանց ու օձերի հաճախակի հանդիպումը շատացել է: Դրա համար կարևոր է, որպեսզի մարդիկ տարրական գիտելիքներ ունենան առաջին օգնություն ցուցաբերելու համար»,-ասում է Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, օձագետ Արամ Աղասյանը:

Նրա փոխանցմամբ՝ չորս տեսակի օձեր կան, որոնք վտանգավոր են մարդկանց համար: Դրանք են՝ կովկասյան գյուրզան, հայկական իժը, լեռնատափաստանային իժը, Դարևսկու իժը: 

«Կյանքի համար վտանգավոր են հայկական իժն ու գյուրզան: Երևանի շրջակայքում ընդամենը մեկ տեսակի թունավոր օձ կա, դա գյուրզան է: Հայկական իժն ավելի բարձր լեռնային գոտում է գտնվում»,-նշեց Արամ Աղասյանը՝ շեշտելով.

«Օձերը երբեք նախահարձակ չեն լինում: Եթե պատահաբար ոտքը շատ մոտ լինի կամ օձի վրա, այդ դեպքում կծում է: Եթե նման դեպք է լինում, առաջին հերթին պետք է բերանով քաշել թույնը, անշարժացնել տվյալ հատվածն ու արագ տեղափոխել հիվանդանոց»:

Ինչ վերաբերոմ է կարիճներին, ապա Արամ Աղասյանի խոսքով՝ մեզ մոտ երեք տեսակ կա.խայտաբղետ, դեղին և սև, հաստապոչ կարիճ:

«Մարդու կյանքի համար վտանգավոր է հաստապոչ կարիճը, բայց դրանց հանդիպելու հավանականությունը քիչ է, քանի որ գիշերային կենսակերպ են վարում: Պատկերացրեք՝ Հարավարևմտյան թաղամասում կա դրանցից»,-նշեց Արամ Աղասյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին