▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամպերը դեղին են՝ անապատից եկած փոշու պատճառով. Գագիկ Սուրենյանը արձագանքում է բնակիչներին

armtimes.com-ը գրում է. «Իջեւանում երկնքի մի մասը դեղին ամպով է պատվել, դա զգացվում է նաեւ օդի մեջ, նույնիսկ տների մոտ», «Գյումրիում դարչնագույն ֆոն ունեն ամպերը», «Առավորյան լավ դեղին էր, հիմա մի քիչ պարզ է, նկարներում իհարկե էդպես չի զգացվում մեր դեղնած վիճակը», «Մարտունիում էլ երեկ ցեխոտ–դարչնագույն անձրեւ էր գալիս», «Չարենցավանում դեղնավուն կեղտոտ անձրեւ է եկել, մեքենաների վրա երեւում է».

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերն այսօր՝ մարտի 23-ին, այսպիսի բովանդակությամբ գրառումներ են հրապարակում, որոշակիորեն անհանգստանում ու ենթադրություններ անում հնարավոր պատճառների մասին:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, կայքի հետ զրույցում մեկնաբանելով նկատվող երեւույթը, ասաց. «Տաք օդի ալիքը, որը մոտենում է անապատներից, նորից փոշու ներհոսք է առաջացնում: Այդ փոշին, ամպերի հետ խառնվելով, դեղին ֆոն է ստեղծում: Դա այսօր էլ կլինի, վաղն էլ, մյուս օրն էլ: Միայն մարտի 26-ին այն կնահանջի: Իրաքի անապատների վրայից է օդը փչում, դրա համար էլ իր հետ այդ փոշին բերում է»:

Սուրենյանը նշեց, որ այդ երեւույթը վտանգավոր չէ ու անհանգստանալու պատճառ չկա: Հիշեցրեց, որ մարտի 21-ին նույնատիպ երեւույթ է դիտվել: Դարձյալ Իրաքի անապատներից ներթափանցած արեւադարձային տաք օդային հոսանքները հանրապետությունում փոշու ամպ էին ձեւավորել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին