▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական դպրոցի հայ աշակերտներին սովորեցնում են՝ «Ռուսաստանն իմ հայրենիքն է». ահազանգ

Ռուսաստանյան նախագահական ընտրությունների ֆոնին Երեւանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի հայ երեխաներին սովորեցնում են, որ Ռուսաստանն իրենց հայրենիքն է: Ռուսական միջոցառման ժամանակ, երեխաները կանգնած են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ: Այս մասին ահազանգում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ու ներկայացնում կից լուսանկարներ.

«Ձեզ կթվա, թե սա ռուսաստանյան միջին վիճակագրական դպրոց է: Բայց այս այլանդակությունը տեղի է ունեցել երևանյան՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշակերտներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ: Ավելին, Ռուսաստանի դրոշի գույները պարտավոր չես իմանալ, բայց Հայաստանի գույների հերթականությունը չիմանալու համար դպրոցի ուսուցիչն ու տնօրենը գետինը պետք է մտնեն: Տնօրեն Գայանե Մկրտչյանի ու դասվարի համար, թերևս ՌԴ-ն է իրենց հայրենիքը: Բայց այդ երեխաներին նման կերպ փչացնելը ոչ միայն այլանդակություն է, այլ նաև հանցագործություն: Չեմ զարմանա, որ տնօրենը ձեռքը սրտին դրել է ՌԴ հիմնի ժամանակ: Հաշվի առնելով այս ամենն՝ այսօր դիմել եմ պատկան մարմիններին սույն անձնավորություններին ՀՀ անկախ պետության որևէ դպրոցից տասնյակ կիլոմտրերով հետ պահելու համար»,- ասված է գրառման մեջ:լուսանկարները՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին