▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնի մարզում էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին. 63 ոչխար սատկել է

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2.799 կմ ՊԿ-5 հատվածում թիվ 1205 էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին։  Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում նշված հատվածում էլեկտրագնացքը բախվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Անդրանիկ Բրոյանին պատկանող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 63 հատ ոչխար սատկել է։ Ոչխարները արածեցնելիս է եղել Ալագյազ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մրազ Ալոյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին