▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ քամին ավերածություններ է արել Վանաձորում

Մարտի 24-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի (կարի արտադրամաս) տանիքը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է կարի արտադրամասի տանիքը (մոտ 24x60 մ):

Մարտի 24-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տանձուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է 2 հարկանի տան տանիքը (մոտ 15x15 մ):

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով ՀՀ տարածքում սպասվող ուժգին քամիների մասին։

Լուսանկարները` News.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին