▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է սփյուռքահայ բարերար Ջորջ Գաբրիել Օմարթյանը

«Մարտի 23-ին ԱՄՆ-ում իր մահկանացուն կնքեց սփյուռքահայ բարերար Ջորջ Գաբրիել Օմարթյանը: Նա այն եզակի հայերից էր, ով իր նվիրատվությունների մասին չէր բարձրաձայնում: Նրա բարերարությամբ վերանորոգվեց և կահավորվեց նաև Ճոճկան գյուղի եկեղեցին, որը կառուցվել է դեռևս 1886թ.-ին: 
Բարերարը հաճախ էր լինում Հայաստանում և պաշտում էր հայրենիքի ամեն նշխար, ավելին՝ պատրաստվում էր ապրել հայրենիքում…Ավաղ, Սփյուռքահայ լինելը նրա ճակատագիրն էր… Աստված հոգիդ լուսավորի, աստվածավախ մարդ, կենսուրախ բարեկամ, իսկական հայ…»,-գրել է լրագրող Զար Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին