▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից. Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» հայտարարությունը

Մեծ հույսով և խանդավառությամբ հետևում ենք մեր արժանապատիվ քաղաքացիների սկսած ազատագրական պայքարին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ողջունում և զորակցում ենք բոլորիդ՝ պայքարը կազմակերպող գործիչներիդ ու խիզախ քաղաքացիներիդ:

Ողջունում ենք ժողովրդի սրտից բխող միասնության ու համախմբման կոչերը, մենք ևս կոչ ենք անում մոռանալ բոլոր տարաձայնությունները և համախմբվել, համերաշխության մթնոլորտի շնորհիվ ապահովել հաղթանակը:

Չափազանցություն չթվա՝ ճակատագրական է պայքարի կազմակերպիչների պատասխանատվությունը, ուստի կարևոր է համայն հայության՝ հայրենաբնակներիս և Սփյուռքի մեր հայրենակիցների առավելապես գործուն աջակցությունը նրանց:

Հաջողության և հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է չսահմանափակել օրակարգը, պայքարի ժամանակահատվածը և միջոցները:

Մեր երկիրը զավթված է: Զավթիչը ռուսական կայսրության աջակցությամբ ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած և պետությունը որպես գաղութացման, կեղեքման ու իրավազրկման գործիք կիրառող ազգադավ ու ոճրագործ վարչակազմն է, որ գործում է հօգուտ գաղութարար Ռուսաստանի և իր կլանային շահերի:

Այդ պատճառով պայքարի օրակարգը պետք է համապատասխանի խնդրին, այն է՝ ծառայի ռուս-թուրքական պայմանագրերով մեկ դար առաջ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը և դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրությունը սպասարկող այսպես կոչված 3-րդ հանրապետության փոխարեն Հայրենիքի վերատիրացման և ազգային առաքելության վերաստանձնման և գործառույթն սպասարկող Նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետության կայացմանը:

Միայն այդպիսի ազատ ու ինքնիշխան Հանրապետությունը կարող է ունենալ ազատ քաղաքացի և ժողովրդավարություն, իրավական հասարակարգ և սոցիալական ապահովություն:

Ըստ այդմ, պետք է չսահմանափակել նաև ժամանակը, պայքարել մինչև Ռուսաստանից կախյալության պորտալարը կտրվի, ինչի համար նպաստավոր է պահը:

Ազգային դավաճանության և այլ ծանրագույն ոճիրների մեջ թաղված վարչակազմերը, որպես կանոն, չեն հեռանում խաղաղությամբ, ուստի պայքարի միջոցները ևս պետք է համարժեք ու արդյունավետ լինեն:

Ոտքի՛, Հայ ժողովուրդ, ոտքի՛, Հայաստանի Քաղաքացի, համոզված եղեք՝ չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից:

Համախմբումը և ազգային օրակարգով առաջնորդվող հակառակորդին դիմադրելու վճռականությամբ տոգորված ազատագրական պայքարը միա՛յն հաղթանակով է պսակվելու:

Մա՛հ ռեժիմին

Մենք ենք տերը մեր երկրի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին