▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ժողովի նիստն է՞լ է Երեւանից դուրս լինելու. Աշխատակազմը դահլիճ է գտել Հրազդանում

Այսօրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեղեկություն կա, որ Ազգային Ժողովի նիստը կարող է տեղափոխեն ՝ ասենք Նոյեմբերյան:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ նիստում նախատեսված է վարչապետի թեկնածության քվեարկությունը և ընդդիմադիրները մտադիր են շրջափակել ԱԺ շենքը:

Եվ ահա՝ Լրագիրը գրում է, որ երեկ երեկոյան Հրազդան քաղաքի՝ Կոտայքի մարզպետարանին պատկանող հանդիսավոր նիստերի դահլիճում և շենքի դիմաց աժիոտաժ էր։ Մարզպետի ու Ազգային ժողովի պաշտոնյաների ղեկավարությամբ բազմաթիվ աշխատակիցներ մեծ քանակությամբ աթոռներ էին տեղափոխում ու դասավորում սրահում։ Տարածքը դիտարկում էին նաև անվտանգության աշխատակիցներ։

Հատկանշական է, որ շաբաթ  ՀՀԿ խորհրդի նիստը, որի ժամանակ վարչապետի թեկնածու պաշտոնապես առաջադրվեց Սերժ Սարգսյանը, տեղի ունեցավ Կոտայքի մարզի մեկ այլ քաղաքում՝ Ծաղկաձորում, մինչ ընդդիմադիրները պլանավորում էին արգելափակել ՀՀԿ-ի շենքը:

 

Հավելենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը կայացրել է մեկ շաբաթ առաջ: ԱԺ փոխնախագահը հերքել է հայտարարությունները, թե նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը պայմանավորված է եղել «Իմ քայլը» նախաձեռնության անդամների հայտարարությունների հետ, թե պատրաստվում են շրջափակել ՀՀԿ-ի գրասենյակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին