▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղ էի գնում, հետո մոռացա.Կարգին Հայկոն միացավ ուսանողներին, ովքեր փակեցին նաև Հերացի փողոցը

Աբովյան փողոցը փակված է ուսանողների կողմից: Ավտոմեքենաների վարորդներ իջնում ու միանում են նրանց, շատ փոքր մաս էլ կա, որը զայրանում է, փորձում ճեղքել պատնեշը, բայց անարդյունք:

Այս պահին ուսանողներին է միացել նաև դերասան Հայկ Մարությանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ ողջունում է ուսանողներին, քանի որ նրանք են երկրի վաղվա տերը.

-Տեղ էի գնում, տեսա փակ է ճանապարհը, իջա ու մոռացա, թե ո՞ւր էի գնում,-ասաց դերասանը:

Տեղեկացնենք, որ փակ է նաև Հերացի փողոցը:

 

Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին