▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ պետք է անենք, որ ԱԺ հատուկ նիստ տեղի չունենա.Նիկոլ Փաշինյան

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ այս պահին փակ են Բաղրամյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Ազատության պողոտան, Ամիրյան փողոցը, Աբովյան-Կորյուն, Հերացի-Կորյուն խաչմերուկները: Երթեւեկությունը կաթվածահար է։  Նա նշեց, որ իրենց նպատակը ԱԺ շենք հասնելը։ «Էլ չեմ ասում, որ  գործիս  տեղն է»,- ասաց նա։ Այս պահին ոստիկանական պատնեշ է Սահմանադրական դատարանի մոտ։   «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԱԺ հատուկ նիստ տեղի չունենա»,- նշեց նա։ 

Հիշեցնենք, որ վաղը նախատեսվում է ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանին ընտրել վարչապետ,որը կունենա ավելի շատ լիազորություններ, քան  Նախագահը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին