▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենաներից դուրս եկան ու ոստիկանների ներկայությամբ հարձակվեցին ուսանողների վրա

Քիչ առաջ Բժշկական համալսարանի մոտ  62SS465 մակնիշի սև մեքենայից դուրս եկան, հարձակվեցին ուսանողների վրա, ծեծեցին նրանց, տվեցին ամենավերջին հայհոյանքները: 

Եվս մեկ ավտոմեքենայի վարորդ էր նման կերպ վարվում: 4 հոգի դուրս եկան ու ծեծեցին երիտասարդներին: Ուսանողներից մեկի դեմքն ու աչքերը ամբողջովին այտուցված են:

Նշենք, որ ոստիկանները նկատեցին, որ մեքենան ուղղություն է վերցնում դեպի երիտասարդները, մի կողմ քաշվեցին:

Դանիել Իոննիսյանը նրանց մեղադրեց կողքից նայելու մեջ:

Չի կարելի անգործություն ցուցաբերել, ոստիկան եղե՛ք,-ասաց Իոննիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին