▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆանտաստիկայի ժանրից է. Վ. Բաղդասարյանը՝ վարչապետի ընտրության կանխման մասին

Ա1+-ը գրում է.ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցներին վստահեցրեց, որ ինքը նորմալ, առանց խցանումների ու խոչընդոտների հասել է աշխատավայր։

Հարցին, եթե բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվի վաղը ԱԺ շենքի մուտքերն արգելափակել, ինչ մարտավարություն ունի իշխանությունը, ինչպես մուտք գործեն ներս, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Ներս կմտնեմ ինչպես մյուս բոլոր օրերին. կժպտամ ու կշարժվեմ առաջ։ Կարծում եմ` բռնության չեն դիմի. իրենք են կոչ անում բռնություն չլինի, խաղաղ երթ, խաղաղ ցույց, և ուստի ինչպես մենք այնպես էլ մյուսները հանգիստ կմտնեն շենք։ Մեր աշխատանքային ժամին պետք է գանք Աժ, մեր պատկան մարմիների խնդիրն է ապահովել մեր մուտքը»:

Արդյոք ընդդիմադիրներին կհաջողվի կանխել Սերժ Սարգսյանի վարչապետության ընտրությունը, Վահրամ Բաղդասարյանը բացառեց. «Ֆանտաստիկայի ժանրից է դա, բոլորը կներկայանան ԱԺ, քննարկումները կլինեն նորմալ բարեդրացիական մթնոլորտում։ Համբերեք 24 ժամ և մնացածի ականատեսն էլ կլինեք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին