▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատացե՛ք, եթե ազգը ոտքի է կանգնում, նրա ձայնը դառնում է լսելի

 

-Բոլորի մտքում հիանալի Հայաստանում ապրելն է: Ես զարմացած եմ, որովհետև ամեն մեկն իր տեղում ինչ-որ բան է արել: Երբ գնացի Երիտասարդական մետրո ու տեսա երիտասարդությանը, ովքեր ինքնաբուխ դուրս էին եկել ու քաղաքացիական անհնազանդություն էին ցույց տալիս, աչքերս լցվեցին, քանի որ նրանք են մեր ապագան, նրանք են կերտելու մեր երկրի պատմությունը:

Ինձ հաճախ հարցնում եմ՝ հն, մի բան կլինի՞: Այս ձեր ցավը տանեմ, արդեն եղել է ու լինում է: Բոլոր պետություններն անցնում են ինչ-որ պրոցես, որպեսզի գան մի վիճակի: Մեկ օրում ոչինչ չի լինում, ամենակաևորը նստած տեղը ոչինչ չի լինում, պետք է դա հասկանալ: Հավատացե՛ք, եթե ազգը ոտքի է կանգնում, նրա ձայնը դառնում է լսելի: Կեցցե՛ վաղվա Հայաստանը,-ասաց Հայկ Մարությանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում:

Նրա խոսքով՝ երկրում տիրող վիճակից շատերն են դժգոհում և կարևոր չէ՝ ցույցին ներկա են, թե ոչ:

-Գուցե վախենում են, որ ներկա չեն ցույցին,-նշեց դերասանը:

 

 


Տեսանյութը՝
Ազատություն ռադիոկայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին