▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դին

 

Shamshyan.com-ը գրում է. Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 15-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ուսանողի տուն» հանրակացարանում երիտասարդ տղայի մահվան փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններոմ Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ թիվ 314 սենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։

Ոստիկանները նշված սենյակում հայտնաբերել են Գյումրի քաղաքում հաշվառված 19-ամյա Դավիթ Մ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսում։  


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին