▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրին ոտքի ելավ. ավտոերթով շարժվում են՝ միանալու երեւանյան պայքարին

 

Hraparak.am-ը գրում է. Ինչպես արդեն անդրադարձել էինք, այսօր առավոտվանից Գյումրիում նույնպես խառնաշփոթ է: Գյումրեցիները նախ շրջափակեցին Շիրակի մարզպետարանի շենքը եւ հարակից Գարեգին Նժդեհ փողոցը՝ կաթվածահար անելով երթևեկությունը, իսկ րոպեներ առաջ Լևոն Բարսեղյանի որդու՝ Հայկ Բարսեղյանի գլխավորությամբ մեկնարկեց ավտոերթ Գյումրու փողոցներով, որից հետո ակտիվիստները միանալու են Երևանում պայքարողներին: Ավելացնենք, որ Գյումրու փողոցներում այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացել եւ փորձում են վերահսկել իրավիճակը: Ակտիվիստների հետ զրույցում պարզեցինք, որ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը առավոտյան աշխատանքի է եկել, նկատել է իրենց կողմից բերված ավտոմեքենաների շարասյունը, սակայն որևէ կերպ չի արձագանքել, նման վարքագիծ են դրսևորել նաև մյուս պաշտոնյաները:

Ակտիվիստները նշեցին նաև, որ երեկ գրանցվել են դեպքեր, երբ Գյումրիից մայրաքաղաք մեկնող երիտասարդներին ոստիկաններն արգելել են դուրս գալ քաղաքից, անգամ բջջայիններն են ձեռքերից խլել: Ավելացնենք, որ այս պահին գյումրեցի մի խումբ երիտասարդներ, պատրաստվում են շարժվել երևանյան օրակարգով, փակել քաղաքի կենտրոնական փողոցները, կաթվածահար անել երթևեկությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին