▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը փակած ակտիվիստին

azatutyun.am-ը գրում է.Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագրի շրջանակներում ուսանողները փակել էին Խորենացի - Մաշտոց խաչմերուկը։ Խցանման մեջ հայտնված վարորդներից մեկը վրաերթիենթարկեց իր ճանապարհը փակած ցուցարարներից Մայիս Սիմոնյանին: Վերջինս ընկավ մեքենայի վրա, վարորդը փոխանակ արգելակելու, մեծացրեց մեքենայի արագությունը։ Սիմոնյանին հաջողվեց ցատկել մեքենայից։ Նա ձեռքի, պարանոցի և ականջի վնասվածքներ ստացավ։ Շտապօգնության բժիշկներն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո առաջարկեցին նրան տեղափոխել հիվանդանոց, երիտասարդը մերժեց առաջարկը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին