▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Բաղրամյան պողոտա

ՀԺ-ն գրում է, որ կայքի լրագրողը Բաղրամյան պողոտայից տեղեկացնում է, թե  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է այնտեղ: Նրան տեսնելուն պես ոստիկանական զորքերը մեջքով շրջվեցին դեպի ցուցարարները եւ սկսեցին երգել՝  «Հայեր միացեք, միացեք հայեր» երգից մի հատված: Այդ ընթացքում Վլադիմիր Գասպարյանը ժպտում էր եւ ծափահարում ոստիկաններին:

Ոստիկանների երգին ի պատասխան ցուցարարները վանկարկել են. «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս էին փշալարերի մոտ կանգնած ոստիկանները երգում Հայաստանի հիմնը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին