▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի փողոցներում զինուժ տեղաշարժվում է, բայց ոչ դեպի Բաղրամյան պողոտա. Արծրուն Հովհաննիսյան

Հանրության շրջանում, սոցիալական կայքերում տեղեկություն է շրջանառում, թե Երևանի փողոցներում ռազմական ուժերի ու տեխնիկայի շարասյուներ են շարժվում դեպի Բաղրամյան պողոտա։

 Պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրել է ապատեղեկատվություն չտարածել։

«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- գրել է Հովհաննիսյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին