▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կուզենայի` ոգին, որն այսօր կա Հայաստանում, արտահայտվի նաև ազգային հավաքականի խաղում.Նիկոլ Փաշինյան

Հաշված ժամեր էին մնացել, հասկացա, որ ինձ այցելել է մահը. Հարություն Մովսիսյան

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանն ինձ զանգահարել է, պատրաստ եմ հրաժարական տալ. Օսիպյան

Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ճանկռեն, իրենք անելիք չունեն. Նիկոլ Փաշինյանը՝ ռեկտորների մասին

Բոլոր հանրապետականներն ԱԺ-ում են. նիստը գումարվելու է



2018-04-17 10:04:42

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատգամավորները այս պահին գտնվում են ԱԺ-ի շենքում:

«Նիստը գումարվելու է: Որքանով որ հասկանում եմ` բոլոր հանրապետականներն այստեղ են: Գիշերն են եկել, թե ոնց են եկել, բայց էստեղ են: Ես տեղեկություն ունեմ, որ բոլորն այստեղ են, ու նիստը կգումարվի: Կարծում եմ, որ անպայման պետք է դեմ քվեարկել, չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի, ոնց Հյուսիսային Կորեայում են ընտրվում»:

Դիտարկմանը, որ մասնակցելով և դեմ քվեարկելով կլեգիտիմացնեն Սերժ Սարգսյանի ընտրությունը՝ պատգամավորը պատասխանեց. «Ես հակառակն եմ կարծում, որ եթե նիստ է գումարվում և մենք չենք մասնակցում, դա նշանակում է, որ մենք թույլ ենք տալիս նա ընտրվի առանց որևէ խոսքի»:

Հարցին, թե ինչ-որ գործողություններ նախատեսո՞ւմ են ԱԺ նիստի ընթացքում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ իրենց գործողությունները լինելու են իրենց ելույթները:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հրահանգ են ստացել գիշերել ԱԺ-ում:

 

Ուղիղ միացումը` Ազատություն ռադիոկայանի







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.