▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տարիներ առաջ ո՞վ էր փորձում խոչընդոտել Սարգիս Ավետիսյանին. երգիչն առաջին անգամ խոստովանում է

Սպիտակը բոլոր գույների համախմբվածությունն է. Արմեն Սարգսյանը հասարակությանը «սևերի ու սպիտակների» բաժանելու մասին

Բաղրամյան 26–ի դռներն այսուհետ բաց կլինեն ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից. Արամ Ա-ի կոչը

Ապարանում կկառուցվի առաջին արևային ֆոտովոլտային կայանը



2018-04-17 11:38:05

 

Ապարան քաղաքում կկառուցվի առաջին արևային ֆոտովոլտային կայանը: Համայնքը, անդամակցելով Եվրոպական Միության Քաղաքապետերի դաշնագրին, ստանձնել է պարտավորություններ մաքուր էներգիայի ընդլայնման գործում, որի իրագործման նպատակով էլ հենց մշակվել և հաստատվել է Ապարանի կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիրը։

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանը և Հայաստանի համայնքների միության տնօրեն Նատալիա Լապաուրինը Ապարանի ավագանու անդամներին ներկայացրեցին ծրագրի տեխնիկական ու ֆինանասական մանրամասները, կատարման հնարավորություններն ու առավելությունները:  Մասնավորապես նշվեց, որ Ծրագիրը,  որը հաջողությամբ անցել է Եվրամիություն, «Քաղաքապետների դաշնագրի նախագծերի» EuropeAid/155713/DH/ACT/Multi  դրամաշնորհային մրցույթը, հնարավորություն կտա Ապարանում ստեղծել համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգ, որը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում։ Համայնքի առաջարկով այն նախատեսվում է իրականացնել հանրային շենքում, որտեղ հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի էական խնայողություն։

Ծրագրի արդյունքում կստեղծվի ֆինանսավորման մեխանիզմ, կբարձրանա բնակիչների իրազեկվածությունը, մասնագիտական կարողություններ կստեղծվեն արևային համակարգերի տեղակայման և սպասարկման նպատակով։ Համայնքում կայուն էներգետիկ լուծումների շնորհիվ հնարավոր կլինի սահուն անցում կատարել դեպի «կանաչ քաղաք»:

Այս բոլոր ուղղություններով շահագրգիռ քննարկումների արդյունքում ավագանու անդամները միաձայն հավանության արժանացրին ծրագիրը, և պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն մասնակցել ծրագրի բոլոր գործընթացներին։

Հաստատվեց Ապարանի հետ համագործակցության պայմանագիրը, որի շրջանակներում համայնքի կողմից կկատարվի համաֆինանսավորում 7,2 միլիոն դրամ։

Կարդացեք նաև՝ Հայաստանում Էներգախնայողության անհրաժեշտության և գրանցած արդյունքների մասին

Կարդացեք նաև՝ Էներգախնայողությունը՝ ժամանակի հրամայական







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.