▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի որդին ազատ արձակվեց

Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որ կեսօրին բերման էր ենթարկվել ոստիկանական բաժին, ազատ է արձակվել: Այս մասին «Ազատության»-ը փոխանցել է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որդին եղել է ոստիկանության Շենգավիթի բաժնում: Ավելի վաղ Աննա Հակոբյանն ասել էր, որ, իր տեղեկություններով, որդուն բերման են ենթարկել փողոց փակելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին