▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ գրասենյակի մոտ առանց պետհամարանիշի ավտոմեքենաներ ու կասկածելի դեմքեր են հայտնվել

 

armtimes.com-ը գրում է. ՀՀԿ գլխավոր գրասենյակի շրջակայքում առանց պետհամարանիշի ավտոմեքենաներ են հայտնվել, իսկ ցուցարարների մեջ կան անձինք, որոնք գրավել են հավաքի կազմակերպիչների ուշադրությունը՝ որպես հնարավոր սադրիչներ:

Այս պահին Հանրապետության հրապարակի շրջայկայքում եւ Մելիք Ադամյան փողոցում, որտեղ գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, մեծ թվով ոստիկաններ են կուտակված:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա գլխավոր հանրահավաքը տեղի է ունենալու 18.30-ին, Հանրապետության հրապարակում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հանրահավաքին Ուղիղ միացումով կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ

Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ նիստում այսօր ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը Ելքի պատգամավորներին առաջարկել է՝ Ձեր գործընկերոջը փողոցից հետ բերեք...

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին