▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում սկսվեց թավշյա հեղափոխությունը.Կովկասում ևս մի ռուսական հենակետ են քանդում.Արձագանքներ՝ Վրաստանից

Վրաստանյան մի շարք լրատվական միջոցներ արդեն մի քանի օր է ակտիվ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներին: Երևանում են գտնվում Վրաստանի առաջատար հեռուստաընկերությունները՝ «Ռուսթավի 2»-ը և «Իմեդին»:«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Հայաստանում ակցիայի ավելի քան 59 մասնակից է ձերբակալվել: Շրջափակվել են կառավարական շենքեր, ընդդիմությունը և փողոց դուրս եկող մարդիկ պատրաստվում են «թավշյա հեղափոխությանը»: «Հանրապետության ամբողջ տարածքում տեղի են ունենում բողոքի ակցիաներ և դասադուլ: Շրջափակված են մի շարք փողոցներ: Ստեղծվել է այլ իրավիճակ և մենք պատրաստվում ենք հեղափոխության: Ողջ ոստիկանական ուժերը տեղակայված են խորհրդարանի շենքի մոտակայքում և նրանք մեզ են սպասում:

Բայց մենք այլ կերպ կանցկացնենք մեր բողոքի ակցիան, մենք կշրջափակենք կառավարական շենքերը և նստացույց կանենք», – Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոսքերն է փոխանցում «Ռուսթավի 2»-ը:

Բացի հեռուստաընկերություններից, Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին անդրադարձել են նաև վրաստանյան տարբեր լրատվական միջոցներ՝ interpressnews.ge, ipress.ge, timer.ge, ambebi.ge, primetime.ge, netgazeti.ge և այլն: ԶԼՄ-ներից բացի հարևան երկրում տեղի ունեցող դեպքերը քննարկվում են նաև սոցիալական ցանցերում: Ակտիվիստ Լաշա Բերուլավան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում իրավիճակը լարվում է: Բաքվում մայիսի 12-ին մեծամասշտաբ ցույց էր նշանակված Ղարաբաղը վերադարձնելու պահաջով:

Բացառված չէ, որ Ռուսաստանը այս ամենը+Սիրիայի դեպքերը օգտագործի Ղարաբաղում հակամարտության թեժացման համար և այս պատճառով Ռուսաստանը ռազմական միջանցք է պահանջելու Վրաստանից: Այս մարտահրավերին մենք պատրաստ ե՞նք»:«Խրոնիկա+» թերթի խմբագիր Էլիսո Կիլաձեն իր էջում գրել է. «Հայաստանում սկսվեց թավշյա հեղափոխությունը: Կովկասում ևս մի ռուսական հենակետ են քանդում: Կարևոր է խաղաղ ավարտը»:

 

aliq.ge

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին