▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվանից փողոցում տեղի ունեցող գործողությունների ղեկը ես վերցնում եմ իմ ձեռքը. Անի Զախարյան

 

 

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ, այսօրվանից փողոցում տեղի ունեցող գործողությունների ղեկը ես վերցնում եմ իմ ձեռքը, քանզի տեսնում եմ, որ այն ընթանում է անարդյունավետ ուղով:

Ժամանակն է պահանջներ ձևակերպել, այլապես ժողովուրդը կհիսաթափվի և կգնա տներով: Գտնում եմ առաջնահերթ պահանջը կառավարությունում նոր գրագետ անձանց ներկայությունը պահանջելն է:

Ես ուզում եմ պատասխանատվություն վերցնել մշակույթի ոլորտում: Լուրջ փոփոխությունների հասնելու համար կառավարության 8-9 նախարարներ պիտի փոխվեն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին