▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխամայրը զինված ոստիկանից ուժեղ է. Լիանա Զուրաբյանը դիմում է մայրերին՝ միանալու կոչով

​​​​​​​

Ասմունքող Լիանա Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայոց մայր և մանուկներին կոչ....

Հանդիպում ենք առաջիկայում մանկական երկաթուղի այգում, մեր ղեկավարությունը պետք է պատասխան տա մեր հարցերին, և պահանջներին, մեր խնդրանքին և հորդորանքին, մե՛ր եղբայրների և քույրերի հանդեպ ցուցաբերած այս սահմռկեցուցիչ վերաբերմունքի համար պահանջում ենք պատասխաններ,և լուծումներ, սիրելի մայրեր, ես իմ Լևոն Արշակի հետ պատրաստ եմ, ովքեր կգան, և կպաշտպանեն մեր ավագ եղբայր քույրերին, ովքեր մեզ հետ են,կխնդրեմ գրառում անեն, իմացեք որ երեխամայրը զինված ոստիկանից ուժեղ է, մանուկների հետ հավաք մանկական երկաթուղի այգում,օրը հստակ կնշեմ,երբ իմ էջին լինեն բազմաթիվ մայրերի ցանկությունները....

Մենք գահ ու թագ չենք ունեցել, և արքա է ամեն մի հայ, զորք ու բանակ չենք ունեցել,և սպա է ամեն մի հայ, ամեն մի հայ մի Հայաստան, բաժա՜ն բաժա՜ն, անմիաբան,և սակայն մի՛,երբ վտանգն է սպառնում ազգին ....Գ. Էմին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին