▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ այսօր կատարվում է՝ ուղղակի հիացմունք է պատճառում.Ճարտարապետը՝ ցույցի մասին

«Երիտասարդների սկսած այս ցույցերը օրինաչափ են, տրամաբանված: Այն, ինչ այսօր կատարվում է՝ ուղղակի հիացմունք է պատճառում: Համոզված եմ, որ սա դրական արդյունք է ունենալու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ հավելելով.

«Ազգի հպարտությունը համաշխարհային պատմության մեջ իր մշակութային դերակատարումն է, իսկ ճարտարապետությունը ազգային մշակույթի դիմագիծն է, քանի որ օտար երկիր գնալիս առաջին տպավորությունը ստանում ես մատուցված միջավայրից: Հայաստանում, ցավոք, ճարտարապետությանն ուշադրություն չեն դարձնում: Ժամանակին պետական բոլոր գործիչները մշակույթի մարդիկ էին, գիտելիք ունեին՝ Գրիգոր Հասրաթյանից մինչև Կարեն Դեմիրճյան: Այսօր Երևանի հետքն էլ չի մնացել, մեղավորը Կառավարությունն է: Ոչ օրենք կա, ոչ՝ կարգապահություն: Մշակույթի նախարարություն ունենք, բայց թե ինչո՞վ է զբաղված՝ չգիտենք: Հուշարձանները քանդում են, նախարարը թե ո՞ւր է կորչում, չգիտենք: Փակ շուկան, Երիտասարական պալատը քանդում էին, նախարարը տեղում չէր»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին