▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալված պատգամավորներն ուղիղ եթերում էին

Ձերբակալված ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը  եւ Սասուն Միքայելյանը  պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում էին:

   Պաշտպանը մի քանի ժամ չէր կարողանում տեսակցել նրանց: Միայն խուզարկություն կատարելու համար ներս էին թողել:

Ավագ հետաքննիչը հայտարարել էր, որ ցանկանում է կատարել պատգամավորների խուզարկություն: Մինչդեռ պաշտպանը խուզարկություն կատարելու համար պահանջում  էր  իրավական հիմքերը.   «Տվյալ անձինք հանդիսանում են ԱԺ պատգամավորներ եւ կատարվող ներգործության միջոցները պետք է նախատեսված լինեն ՀՀ Սահմանադրությամբ եւ համապատասխան իրավական ակտերով»,- ասում էր պաշտպանը:

Արարատ Միրզոյանը մինչ այդ  հրաժարվել է պատասխանել հարցերին եւ ցանկացել է ունենալ փաստաբան:

 

Տեսանյութը՝ Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին