▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ «վենդետա» չի լինի. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանում քաղաքական «վենդետա» չի լինելու. 

«Մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտվեն, մեղավորները կպատժվեն, սակայն դրա համար նրանց մեղքը պետք է անվերապահորեն ապացուցվի։ Անմեղության կանխավարկածը հետևողական կերպով կիրառվելու է։ Մենք շատ մարդկանց մասին կարող ենք շատ բան մտածել։ Կարող ենք ու մտածում ենք։ Սակայն արդար դատն այն է, երբ դատում են միայն այն մարդկանց, որոնց մեղքն ամբողջովին ապացուցված է: Այդ սկզբունքը 100%-ով աշխատելու է։ Հակառակ դեպքում այս փոփոխություններն իմաստ չունեն»,- նշել է նա։

Կարդացեք, նաև. Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին