▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Դաժանությամբ ասացի` վերջ. ինչու էր Նազիկ Բաղդասարյանը հոր մահից հետո լքել սիրելիին

Արա Գյուլերի սիրտը կանգ էր առել

Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Արմեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

Ո՞վ է Ալեք Մինասյանը, եւ ինչու՞ սպանեց 1Օ անձանց Կանադայում



2018-04-24 22:46:25

 

Կանադայի ոստիկանությունը հարցաքննում է 25-ամյա այն երիտասարդին, որը վրաերթի է ենթարկել տասնյակ անձանց։ Ապրիլի 23-ին Տորոնտո քաղաքում, մոտ մեկ կիլոմետր մեկ ընդ մերթ անցնելով մայթի վրայով, ոմն Ալեք Մինասյանի վարձակալած ավտոմեքենայի հարվածներից զոհվել է 1Օ մարդ, 15 այլոք՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Տարբեր երկրների մի շարք լրատվամիջոցներ, ինչպես օրինակ անգլիական ՝՝Միռոր՛՛ պարբերականը, գրում են, որ ՝՝Մինասյանը սովորաբար հայկական ազգանուն է՛՛։ Նույն թերթը ընդգծում է, որ այս գործողությունից մեկ օր անց ՝՝Եվրասիական այս երկիրը նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը՛՛։ 

Սակայն որեւէ փաստ չկա, որն ապացուցեր որեւէ առնչություն այս երկու իրադարձությունների միջեւ։ Մինասյանը ձերբակալվել է ոստիկաններից մեկի հետ լարված դիմակայությունից հետո։ Ոստիկանն արժանացել է գովասանքի՝ ձերբակալությունն առանց հրազենային կրակ արձակելու համար, երբ Մինասյանն ըստ երեւույթին եղել է զինված ու ոստիկանի ուղղությամբ պահել ինչ որ մի առարկա, հավանաբար՝ ատրճանակ։ Սպանդն իրականացնողը բղավել է ՝՝սպանեք ինձ՛՛, սակայն՝ ենթարկվել գետնին պառկելու ոստիկանի հրամանին։ Մինասյանին ձերբակալել են առաջին ահազանգը ստացվելուց 26 րոպե անց։ Երկրի վարչապետ Ջասթին Թրուդոն Մինասյանի իրականացրած սպանդն անվանել է ՝՝անիմաստ հարձակում ու սարսափելի ողբերգություն՛՛։

Ականատեսներն ասում են, թե Մինասյանի վարած ավտոմեքենան մի քանի անգամ է փողոցից բարձրացել մայթի վրա ու հարվածել այն ամենին, ինչ հայտնվել է իր առջեւ՝ հրշեջ պոմպեր, փոստարկղեր, նստարաններ։ Այս դեպքը, ինչպես Տորոնտոյի ոստիկանապետ Մարք Սոնդերսն է ասել, ՝՝որոշակիորեն դիտավորյալ բնույթ է կրում՛՛։

Ո՞վ է Ալեք Մինասյանը եւ ի՞նչ էր ուզում ասել իրականացրած այս սպանդով։ Տորոնտոյի Ռիչմոնդ Հիլլ արվարձանում բնակվող Մինասյանը, մինչ այս դեպքը ոստիկանությունում չի ունեցել գրանցում։ Մինչեւ բարձրագույն հաստատությունում սովորելը, հաճախել է Տորոնտոյի հատուկ կարիքներ ունեցող աշակերտների դպրոց։  Նման դպրոցները Կանադայում նախատեսված են սովորելու դժվարություններ, վարքի հետ կապված խնդիրներ կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող աշակերտների համար։

Դպրոցում, ըստ համադասարանցիների, միշտ քայլել է գլուխը կախ։ Չի եղել շփվող ու մարդամոտ, սակայն չի ցուցաբերել ագրեսիվ վարք ու չի էլ եղել մեկուսացված։ Ի դեպ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ունի մեծ գիտելիքներ, մշակել է համակարգչային մի քանի հավելվածներ, այդ թվում՝ Տորոնտոյում ավտոկայանման ազատ տեղեր ցուցադրող հավելվածը։   Այսքանը նրա մասին։ Սակայն նպատակների մասին դեռեւս կռահելն անգամ դժվար է։ Սպանդը տեղի ունեցավ, երբ Տորոնտոյում բանակցություններ են անցկացնում Մեծ յոթնյակի՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները։ Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին հորդորում է բնակիչներին պահպանել հանգստություն՝ հայտարարելով, որ նման դեպքերը չեն արտահայտում իրենց ապրելակերպը։ Անվտանգության նախարար Ռալֆ Գուդեյլի խոսքերով, ՝՝ ազգային անվտանգության հետ այս դեպքը հաստատ չունի որեւէ առնչություն՛՛։

 Եվ նրան ահաբեկիչ չի կարելի անվանել։ Թե ինչ կանվանեն Ալեք Մինասյանին, կորոշեն հետաքննությունն ու դատարանը։

 

Ամերիկայի Ձայն 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.