▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում բազմահազարանոց երթ է սկսվել. միացել է նաեւ Վարդան Ղուկասյանը

 

Armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ Գյումրու Թատերական հրապարակում բազմահազարանոց երթ է սկսվել. ցուցարարները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ»,«ՀՀԿ հեռացիր»:

Գյումրու մեր թղթակիցը փոխանցում է, որ երթին միացել են նաեւ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի անձնակազմը՝ տնօրենի ուղեկցությամբ: Երթին են միացել նաեւ աշակերտներ, դպրոցներ:

Վարդանանց փողոցից ցուցարարներին է միացել նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Մանկավարժներից մեկն էլ հրաժարվեց իր կոչումից եւ կոչ արեց մյուսներին եւս դիմել այդ քայլին: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կրթության վարչություն, քանի որ տեղեկություն ունեին, որ  դպրոցների դռները փակվել է եւ մանկավարժներին ու աշակերտներին թույլ չեն տալիս դուրս գալ միանալ երթին: Նրանք պահանեցին վարչության պետին, սակայն անօգուտ, վարչոթյունից պատասխանել են, թե պետը տեղում չէ: Երթը այս պահին շարունակվում է:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Գագիկ Ծառուկյանը բոլոր ԲՀԿ-ականներին կոչ է անում դուրս գալ փողոց և լինել ժողովրդի կողքին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին