▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում սկսվել է Թուրքիային մատակարարվելիք «S-400»-ների արտադրությունը

Ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող «Рособоронэкспорт» պետական ընկերությունը սկսել է զբաղվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի արտադրությամբ, որոնք նախատեսվում է մատակարարել Թուրքիային։ Այդ մասին հայտարարել է ռուսական ընկերության նախագահը։ «Սկսել ենք ի կատար ածել «S-400»-ների վերաբերյալ կնքած պայմանագիրը։ Սկսվել է արտադրությունը։ Դեռ որոշ գորընթացներ և փուլեր կան։ Ամեն հարցի շուրջ խոսվում է, մենք իրականացնելու ենք մեր պարտականությունները»։ Հիշեցնենք, որ առաջին խմբաքանակի մատակարարման մասին ռուս-թուրքական պայմանագրի համաձայն՝ S-­­­­400­­-ների 4 մարտկոցներից 2-­ը Թուրքիային կտրամադրվի 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմել էր 2.5 մլրդ դոլար:

ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին