▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ կառավարությունը խմբագրել է Կարեն Կարապետյանի եւ ԱՄՆ դեսպանի հանդիպման հաղորդագրությունը

 

 

 

 

 

ՀՀ կառավարությունը խմբագրել է Կարեն Կարապետյանի եւ ԱՄՆ դեսպանի հանդիպման հաղորդագրությունը: Նոր խմբագրությամբ հաղորդագրությունն ունի հետեւյալ տեսքը.

«Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: 

Կարեն Կարապետյանը կարեւորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով: 

Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը եւ շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի»:

Հաղորդագրությունից հանվել են Ռիչարդ Միլսի խոսքերը:

Կարդացեք նաև՝

Ինչ է ասել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը

 Միակ տարբերակը արտահերթ ընտրությունն է . Կարեն Կարապետյանի ճեպազրույցն ամբողջությամբ

 

Նշենք նաև, որ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին