▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանը պաշտպանելու է միայն Ծառուկյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի

«Ալյանս» կուսակցությունը, որպես «Ծառուկյան» դաշինքի մաս, կանգնած լինելով համաժողովրդական շարժման շարքերում եւ երկար տարիներ պայքարելով Հանրապետական կուսակցության իշխանության դեմ հայտարարում է, որ պաշտպանելու է միայն դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում, եթե  նա առաջադրվի:

Այս մասին հայտարարություն է տարածել «Ալյանս» կուսակցությունը:

«Հակառակ պարագայում «Ալյանս»-ի ներկայացուցիչ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որեւէ այլ թեկնածուի օգտին չի քվեարկելու, շարունակելով ժողովրդի շարքերում  պայքարել հանրապետականների իշխանության դեմ»,-նշել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին