▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետի խոսքը քաղաքական ենթատեքստ չուներ. հայտարարություն

Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այսօրվա հանրահավաքին հնչեցված որոշակի մտքերի մասին.

Այսօր հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը:

Հայտնում ենք, որ ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր, այլ պետության կայունությամբ մտահոգ, հասարակական կարգի պահպանման պատասխանատու, պետականության և քաղաքացու իրավունքների պաշտպան համակարգի ղեկավարի խոսք:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը ուղերձով դիմել է ոստիկանությանը եւ հանրությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին