▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր տեսակն է պայքարող, մեր այս տեսակի շնորհիվ մենք կունենաք մեր երազած Հայաստանը. Նազիկ Ավդալյան

 

Եվրոպայի գործող չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը, ով երեկ միացել է ցուցարարներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այո՛, մեր տեսակն այսպիսին է՝ պայքարող։ Եվ հուսով եմ մեր այս տեսակի շնորհիվ մենք կունենաք մեր երազած Հայաստանը, որ ղեկավարությունը ճիշտ քաղաքականության ու խոհեմոթյան շնորհիվ երկիրը դուրս կբերի այս երկար ու ձիգ տարիների ճգնաժամային վիճակից։ 
Բայց մինչ այդ ես աղոթում եմ, որ այս պայքարը ավարտվի նույնքան խաղաղ, ինչքն որ սկսվել էր՝ առանց բախումների, առանց վիրավորների և առավել ևս առանց զոհերի։ Հակառակ դեպքում պարզապես մեր ազգը կպառակտենք։ Առանց այն էլ իրոք մի բուռ ենք մնացել։
Ես լինելով ժողովրդի մի մասնիկը հորդորում եմ, կոչ եմ անում, խնդրում եմ չթշնամանալ մեկս մյուսի դեմ և խաղաղ ճանապարհով շարունակել պայքարը մինչև վերջ։ Միայն այդպես մենք կհասնենք մեր երազանքին՝ այն է. ունենալ կայուն, ապահով, ինքնիշխան, բարեկեցիկ և հզո՛ր Հայաստան հզո՛ր բանակով»:

Կարդացեք նաև` Մտածում էի` վերջն է. Նազիկ Ավդալյանը` իր կյանքի ամենաբարդ շրջանի և ամենամեծ հարվածի մասին

4 տարեկանից սպորտն իմ կյանքն է եղել, իսկ հիմա թողնում եմ այն` շատ սիրելով. Նազիկ Ավդալյան

Շատ էի կոտրված. Նազիկ Ավդալյանը` կյանքի ամենամեծ հիասթափության, ավտովթարի, իր երազանքի մասին և ոչ միայն

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին