▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի հեղափոխականներ, շատ մի ոգևորվեք առնետավազքից. ՀՀԿ Խորհրդի անդամ

 

ՀՀԿ Խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չգրել չեմ կարող

Բոլոր ժամանակներում էլ կա և կլինի այս արատավոր երևույթը՝ մեծ կուսակցություններում և դաշինքներում մեծ չափերի, փոքրներում` ավելի մեծ:
Հայաստանի անկախացումից ի վեր առնետավազք բոլոր ժամանակներում էլ եղել է: Դա անսկզբունք, մի կտոր յուղալի պատառի վազող մարդկանց տեսակ է: ՀՀՇ-ի իշխանաության հեռացումից հետո մարդիկ շատ արագ դարձան երկրապահ հետո ՀՀԿ-ական:

ԲՀԿ-ից մարդիկ շատ արագ դարձան կամ Հանրապետական կամ անկուսակցական, ՕԵԿ-ից նույնը՝ կամ անկուսակցական, կամ ՀՀԿ-ական: Ժառանգությունից մարդիկ դուրս եկան դարձան անկուսակցական կամ իրենց կուսակցությունը հիմնեցին: ՀԱԿ խմբակցությունը ուներ 9 անդամ, բայց շատ արագ դե ֆակտո այն գոյություն չուներ :

Ինչ եմ ուզում ասել, հարգելի հեղափողականներ, շատ մի ոգևորվեք առնետավազքից: Ձեր լիդերներից առնվազն երկուսն անցել են այս ճանապարհով՝ Սասունը՝ չգիտեմ ՀՀՇ-ական եղելա թե չէ , բայց հաստատ անցելա Երկրապահ- ՀՀԿ- ԼՏՊ -ՔՊ Ճանապարհը, Նիկոլը ՝ ՀԱԿ-ՔՊ Ճանապարհը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին