▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ. Աշոտյանը մեկնաբանել է ինքնաթիռում արված լուսանկարները

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ինքնաթիռում այլ ուղևորների կողմից իրեն լուսանկարելուն և քննարկումներին, որ լքել է Հայաստանը:

«Հարգելի ՖԲՀ,

Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։ 
Այս կապակցությամբ ՝

1. Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։

2. Նկարը արված է Բրյուսել֊Մոսկվա֊Երևան ապրիլի 23֊ի չվերթի ժամանակ, ուշ գիշերը։

3. Այո, պատկերացրեք, որ ես նաև քնում եմ ))

4. Դե նկարողի ու համացանց գցողի բարոյական նկարագրի մասին կարելի է հստակ ու դաժան պատկերացում կազմել։ Ոչ տղամարդկայինով, ոչ էլ քաղաքականով չհիմնավորված արարք։

#մերժիրստորին #սպանիրմեջիդանբարոյականությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին