▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել. ԿԳ նախարար

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել,  պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը: Այս մասին այսօր Գյումրիում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. «Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էր Շիրակի պետհամալսարանի ներքին խնդիրները: Ես երեկ հանդիպել եմ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ և այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Պարոն Մինասյանը լուրջ քայլի է գնացել, որը ողջունելի է»:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ խորհուրդը ձևավորված է եղել նախկին իշխանության կողմից և այժմ կարիք կա նոր խորհուրդ ձևավորելու:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը նախօրեին հրաժարական է տվել Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին